Աշխարհ

17.05.2017 10:25


Ավստրիայում 150 եվրոյով կտուգանեն հանրային վայրերում հիջաբ կրողներին

Ավստրիայում 150 եվրոյով կտուգանեն հանրային վայրերում հիջաբ կրողներին

Ավստրիայի խորհրդարանը հավանության է արժանացրել հանրային վայրերում մարմինը ծածկող փարաջայի, հիջաբի և նման այլ հագուստների կրումն արգելող օրենքը:

Արդեն ս.թ. հոկտեմբերից Ավստրիայի ամբողջ տարածքում դրա համար 150 եվրո տուգանք կգանձվի: DW-ի փոխանցմամբ՝ արգելվում է նաև Ղուրանի օրինակների անվճար բաժանումը։

Աղբյուրը նշում է՝ ներգաղթյալները մեկ տարվա ընթացքում պետք է հաճախեն ինտեգրման դասընթացների, որոնց ընթացքում կուսուցանվեն գերմաներեն և ավստրիական արժեքներ: Արտաքին գործերի և ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցի խոսքով՝ այդկերպ նրանք կկարողանան արժանանալ ավստրիական հանրության հարգանքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը