Ֆրանսիայի կառավարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել տեղեկատվության և մամուլի ազատությունը
Ադրբեջանի կառավարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման առնչությամբՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում է «azadliq.info»–ն։
Նշելով, որ մոտիկից հետևում է Ադրբեջանի ԶԼՄ-ի վիճակին՝ Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգանք ցուցաբերել տեղեկատվության և մամուլի ազատության նկատմամբ:
Նշենք, որ Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի վճռով արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Թուրան» կայքերը:
Ֆրանսիայի կառավարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել տեղեկատվության և մամուլի ազատությունը
Ադրբեջանի կառավարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման առնչությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում է «azadliq.info»–ն։

7or.am