Աշխարհ

16.05.2017 20:50


Թուրքիայում ներկայացրել են ևս մեկ 155 մմ ինքնագնաց հաուբից

Թուրքիայում ներկայացրել են ևս մեկ 155 մմ ինքնագնաց հաուբից

Մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական «Ասելսան» ընկերությունը ներկայացրել է 155 մմ տրամաչափի ASYA կամ KMO ինքնագնաց հրետանային համակարգի նախատիպը: Այս մասին գրում է razm.info-ն։

Հաուբիցը նախագծվել է «Ասելսան» ընկերության, Ռազմական գործարանների գլխավոր վարչության և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Համակարգը կարող է կրակել ՆԱՏՕ-ի արտադրության 155 մմ տրամաչափի բոլոր տեսակի արկերով. նշվում է «Ասելսան» ընկերության հրապարակած գրքույկում:

Հաուբիցի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

  • Մարտական լրակազմը՝ 21 արկ,
  • Մարտական զանգվածը՝ 26 տոննա,
  • Երկարությունը՝ 11 մ,
  • Լայնությունը՝ 2,6 մ,
  • Բարձրությունը՝ 3,7 մ,
  • Կրակին պատրաստվելու ժամանակը՝ 1 րոպե,
  • Տեղը փոխելու ժամանակը՝ 2 րոպե:

Հիշեցնենք, որ նույն ցուցահանդեսի ընթացքում թուրքական MKEK ընկերությունը ներկայացրել էր սեփական արտադրության նույնպես 155 մմ տրամաչափի Yavuz ինքնագնաց հրետանային համակարգը:

Այս խորագրի վերջին նյութերը