Քաղաքական

16.05.2017 17:20


Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Մարգարյանն ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը