Կարծիք

16.05.2017 17:16


Միայն դռան դեմը կաֆել խփելու հայտնի սովորություն

Միայն դռան դեմը կաֆել խփելու հայտնի սովորություն

ԵԼՔ-ի Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հայտարարությունում նկատվում է նախկինում արված մի սխալ մտքի շարունակականությունը, որի հիմնական թեզն այն է՝ իրենք իրենց տված ձայները պահել են, ու կարծես իրենց համար միայն դա է կարևոր, այլ ոչ թե ընդհանուր ընտրությունների ազատ ու արդար լինելը։ Սա հիշեցնում է միայն դռան դեմը կաֆել խփելու հայտնի սովորությունը։

Ընտրությունները չեն կարող արդար ու ազատ լինել, եթե փող է բաժանվում, ավելին՝ եթե ազատ ու արդար չեն, ապա չեն կարող նաև լեգիտիմ լինել։

Այս սխալ տրամաբանությամբ ԵԼՔ-ը ԱԺ-ի ընտրություններից հետո հայտարարեց, որ լեգիտիմ են ընտրությունները, քանի որ քաղաքացին փողը վերցրել ու ընտրել է։ Ի դեպ, փող վերցնելը լեգիտիմ համարելուց մի քանի շաբաթ հետո ԵԼՔ-ը պայքարում էր ընտրակաշառքի դեմ՝ չհասկանալով նաև, որ լեգիտիմ համարելով կաշառքով ընտրությունները՝ նաև մղում է քաղաքացիներին փող վերցնել։ Ավելին՝ ԵԼՔ-ը Երևանի ընտրությունների ժամանակ հանդես եկավ փողի դիմաց ընտրություններին մասնակցելու առաջարկությամբ։ Ի դեպ, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ առաջարկությունը ձախողվել է, ԵԼՔ-ը ոչ մի ձայն չի ավելացրել, այլ ավելին՝ վնաս է հասցրել փողով ընտրելու դեմ պայքարի գործին։

Մի խոսքով, ԵԼՔ-ը ազատ ու արդար ընտրությունների պայքարի գործին վնասներ է հասցրել, որոնք ոչ միայն այլոց գործն են դժարացրել, այլ նաև իրենց գործը։ Ես հույս ունեմ, որ իրենք իրենց այս կատարած սխալները կընդունեն, ու լուրջ քայլեր կձեռնարկեն դրանց բացասական հետևանքները վերացնելու համար։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը