ՀԱԿ-ի հեղինակությանն առնչվող վերջերս շրջանառվող ցանկությունների մասին
Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության շրջանակներում, վերջերս որոշ մանրմունր գործիչների միջոցով ցանկություններ են տարածվում այն մասին, որ ՀԱԿ-ի հեղինակությունն ընկել է:
Նման նախաձեռնությունների ոչ անհայտ հեղինակներին առաջարկում ենք`նախ, ուշադիր կարդալ ՀՀ օրենսդրության պահանջներն, ապօրինի ընտրությունների արդյունքում ձեռք բերած իրենց պարտավորությունների մասին և, այնուհետև, պատասխան տալ, թե ինչու՞ հիշյալ ընտրության ժամանակ անթաքույց և անպատիժ ձևով խախտվեցին ՀՀ օրենդրության պահանջները, մասնավորապես`
- դեկտեմբերի 26-իփոխարենքվեարկությունընշանակվեցհունվարի 10-ին,
Այսինքն, արվեց հնարավորինը, այն էլ ավելի քան բացահայտ, որ ՀԱԿ-ի թեկնածուի պարտություն արձանագրվի քարոզչությունից խուսափած մի անհայտ գործիչից, ինչն էլ, իր հերթին, ցույց կտար, իբր ՀԱԿ-ի հեղինակությունն ընկել է ընտրողների մոտ:
Սակայն, այդ պայմաններում, ՀԱԿ-ը ոչ միայն կարողացավ իրականացնել արդյունավետ քարոզչություն կալանքի տակ պահվող իր թեկնածուի օգտին, այլև ստացավ համոզիչ և արդարացի քվեներ, որոնց մասին կերազեր «կոալիցիոն» ցանկացած գործիչ:
Դժվար է գնահատել թե ո՞ր գործոնի շնորհիվ Է շարունակում աճել ՀԱԿ-ի հեղինակությունը, սակայն այն աճում է օր-օրի և, հատկապես, թիվ 10-րդ ը/ք-ում անցկացրած ընտրության ընթացքում: Պետք էր տեսնել, թե ինչպես էին մարդիկ արտասանում Նիկոլ Փաշինյանի անունը, որի հետ, ի դեպ, մեծ հույսեր են կապում:
Ավելին, ՀԱԿ-ի համակիրներն են դառնում անգամ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ (ՕԵԿ, դեռևս հայտնաբերվող) շարքային անդամներ, որոնք, առայժմ, չեն համարձակվում բացահայտ դրսևորվել:
Իսկ դեսուդենից մայրաքաղաքում ծվարած, ինչ որ «կոալիցիոն» գործունեության մեջ ներգրավված կամ օրենքի խախտումներով պետական պաշտոնների նշանակված և պաշտոնական դիրքը չարաշահող գավառացուն հասու չէ խոսել երևանցու քաղաքական դիրքորոշումների մասին:
Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ ապօրինի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների միակ և անհերքելի ընդդիմությունը, իսկ նրա առաջնորդը մեր ժամանակների ամենասկզբունքային քաղաքական գործիչը:
Թերևս, դա է, որ անհանգստանում է «քաջ նազարներին» ու նրանց ընտրախախտ համակիրներին, որոնք ՀԱԿ-ի ներկա գործունեությունը փորձում են քննադատել (նսեմացնել) 1993-1997թ.թ. ՀՀՇ գործունեությանն առնչվող հիշողություններով, ինչի իրավունքը չունեն անսկզբունքային անձինք, որոնց հիմնական մասն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել այդ գործունեությանը, մասնավորապես'
Հովիկ Աբրահամյան, Արթուր Բաղդասարյան, Հրանուշ Հակոբյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան, Աղվան Հովսեփյան, Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան...
ՀԱԿ-ի հեղինակությանն առնչվող վերջերս շրջանառվող ցանկությունների մասին
Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության շրջանակներում, վերջերս որոշ մանրմունր գործիչների միջոցով ցանկություններ են տարածվում այն մասին, որ ՀԱԿ-ի հեղինակությունն ընկել է:
Նման նախաձեռնությունների ոչ անհայտ հեղինակներին առաջարկում ենք`նախ, ուշադիր կարդալ ՀՀ օրենսդրության պահանջներն, ապօրինի ընտրությունների արդյունքում ձեռք բերած իրենց պարտավորությունների մասին և, այնուհետև, պատասխան տալ, թե ինչու՞ հիշյալ ընտրության ժամանակ անթաքույց և անպատիժ ձևով խախտվեցին ՀՀ օրենդրության պահանջները, մասնավորապես`
- դեկտեմբերի 26-ի փոխարեն քվեարկությունը նշանակվեց հունվարի 10-ին,
-31.12.09թ.-10.01.10թ. ժամանակահատվածում բոլոր իրավասու պետական մարմիններն, այդ թվում, վարչական դատարանը, ուղարկվեցին հանգստի, չգործեց Հայփոստը,
-չբաժանվեցին ծանուցագրեր թվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին,
-չսահմանվեց ԿԸՀ ժամանակացույց թեկնածուների և ընտրողների հանդիպումների համար,
-բոլոր հեռուստաընկերությունները չմասնակցեցին նախընտրական քարոզչությանը,
-ընտրական հանձնաժողովները խոչընդոտեցին դիտորդների գործունեությանը, իսկ ԸԸՀ-ը ցուցաբերեց նաև օրենքների բացարձակ չիմացություն կամ անտարբերություն դիմում-բողոքների քննարկման հարցերում,
-քվեարկության ընթացքում տեղի ունեցան և անպատիժ մնացին զանգվածային բռնություններ ընտրության մասնակիցների նկատմամբ, որին անդրադարձան նաև միջազգային դիտորդները,
- ԸԸՀ-ն ամփոփեց ընտրության արդյունքներն, առանց հաշվի առնելու դատարաններում առկա հայցադիմումները, ինչպես նաև մերժեց ընդունել օրենքով սահմանված /ներկայացրած/ դիմում-բողոքներ ընտրությունն անվավեր ճանաչելու մասին:
Այսինքն, արվեց հնարավորինը, այն էլ ավելի քան բացահայտ, որ ՀԱԿ-ի թեկնածուի պարտություն արձանագրվի քարոզչությունից խուսափած մի անհայտ գործիչից, ինչն էլ, իր հերթին, ցույց կտար, իբր ՀԱԿ-ի հեղինակությունն ընկել է ընտրողների մոտ:
Սակայն, այդ պայմաններում, ՀԱԿ-ը ոչ միայն կարողացավ իրականացնել արդյունավետ քարոզչություն կալանքի տակ պահվող իր թեկնածուի օգտին, այլև ստացավ համոզիչ և արդարացի քվեներ, որոնց մասին կերազեր «կոալիցիոն» ցանկացած գործիչ:
Դժվար է գնահատել թե ո՞ր գործոնի շնորհիվ Է շարունակում աճել ՀԱԿ-ի հեղինակությունը, սակայն այն աճում է օր-օրի և, հատկապես, թիվ 10-րդ ը/ք-ում անցկացրած ընտրության ընթացքում: Պետք էր տեսնել, թե ինչպես էին մարդիկ արտասանում Նիկոլ Փաշինյանի անունը, որի հետ, ի դեպ, մեծ հույսեր են կապում:
Ավելին, ՀԱԿ-ի համակիրներն են դառնում անգամ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ (ՕԵԿ, դեռևս հայտնաբերվող) շարքային անդամներ, որոնք, առայժմ, չեն համարձակվում բացահայտ դրսևորվել:
Իսկ դեսուդենից մայրաքաղաքում ծվարած, ինչ որ «կոալիցիոն» գործունեության մեջ ներգրավված կամ օրենքի խախտումներով պետական պաշտոնների նշանակված և պաշտոնական դիրքը չարաշահող գավառացուն հասու չէ խոսել երևանցու քաղաքական դիրքորոշումների մասին:
Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ ապօրինի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների միակ և անհերքելի ընդդիմությունը, իսկ նրա առաջնորդը մեր ժամանակների ամենասկզբունքային քաղաքական գործիչը:
Թերևս, դա է, որ անհանգստանում է «քաջ նազարներին» ու նրանց ընտրախախտ համակիրներին, որոնք ՀԱԿ-ի ներկա գործունեությունը փորձում են քննադատել (նսեմացնել) 1993-1997թ.թ. ՀՀՇ գործունեությանն առնչվող հիշողություններով, ինչի իրավունքը չունեն անսկզբունքային անձինք, որոնց հիմնական մասն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել այդ գործունեությանը, մասնավորապես'
Հովիկ Աբրահամյան, Արթուր Բաղդասարյան, Հրանուշ Հակոբյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան, Աղվան Հովսեփյան, Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան...
«Մարդու իրավունքներ - 96» կուսակցության նախագահ,
թիվ 10-րդ ը/ք-ի ընտրող Ռուբեն Թորոսյան