Քաղաքական

16.05.2017 15:35


«Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների դեմ քրեական հետապնդումները»

«Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական  գործիչների դեմ քրեական հետապնդումները»

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող Հակաճգնաժամային խորհուրդը, որի անդամն եղել Անդրիաս Ղուկասյանը, գործել է բացարձակապես օրինական և խաղաղ միջոցներով։

Հատուկ քննչական ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանին, իբր նա «Սասնա ծռերին» միանալու նպատակով հուլիսի 29-ին Սարի Թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի վարչախմբի փորձերը՝ նման էժանագին ճանապարհով արդարացնել հուլիսյան օրերին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները և քողարկել իրականում տեղի ունեցած ոստիկանության կողմից հանրության դեմ կատարված ծանր հանցագործությունները։

Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ քրեական հետապնդումները, մասնավորապես հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպման և մասնակցելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Հովհաննես Ղազարյանի, Վահագն Ղումաշյանի և Գագիկ Առուստամյանի դեմ քրեական հետապնդումները։

Ալբերտ Բաղդասարյան

Ալեք Ենիգոմշյան

Արմենակ Կյուրեղյան

Եղիշե Պետրոսյան

Թամար Հովհաննիսյան

Լևոն Բարսեղյան

Արմեն Հովհաննիսյան

Ապրես Զոհրաբյան

Գարեգին Միսկարյան

Սուրեն Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը