«Թուրքիան, որն այլևս չեմ ճանաչում». Գյուլենը հոդված է հրապարակել «The Washington Post»-ում
Մայիսի 16–ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ-ում բնակվող, իսլամի քարոզիչ, Թուրքիայում 2016–ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթթուլլահ Գյուլենը հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականում:
«Թուրքիան, որն այլևս չեմ ճանաչում» վերնագրով հոդվածոեւմ Գյուլենը գրել է, որ հեղաշրջման փորձն Էրդողանն օտագործել է իր իշխանությունն ամրապնդելու համար, բազմաթիվ անմեղ մարդկանց բանտ նետելով՝ երկրի ամենատարբեր կառույցներում իր բռնատիրությունը տարածել:
«Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով: Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ»,–գրել է Գյուլենը։
Էրդողանի թիվ 1 հակառակորդը նշել է, Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո լուրջ մտահոգված է թուրք ժողովրդի ապագայով։
«Ես աղոթում եմ, որ հետընթաց ապրող ավտորիտար ռեժիմը կկանգնեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»,- եզրափակել է Գյուլենը:

7or.am