Առաջատար լրատվամիջոցները՝ Թրամփ-Էրդողան հանդիպման մասին
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում այսօր՝ մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները նշում են, որ բարդ հանդիպում է սպասվում:
CNN-ը նշել է, որ նախագահները հանդիպում են Սիրիայի հարցը քննարկելու համար և, միաժամանակ, մատնացույց արել Անկարայի և Վաշինգտոնի տարաձայնությունները, որոնցից մեկը Սիրիայի քրդական կազմակերպությունների նկատմամբ երկու երկրների դիրքորոշումն է: ԱՄՆ-ն աջակցում է քրդական ուժերին (PYD` «Ժողովրդավարական միություն կուսակցություն», PYD-ի ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»` YPG)՝ զենք մատակարարելով, իսկ Թուրքիան այդ կազմակերպությունները նույնացնում է «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
«Bloomberg»-ի կարծիքով՝ երկու ղեկավարների հանդիպումը հնարավոր է՝ ինչ-որ լուծման հանգեցնի սիրիական հարցում:
NBC-ն նույնպես անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առաջացած խնդիրներին` եզրակացնելով, որ հանդիպումը հեշտ չի լինելու:
«Associated Press»-ը և «The Washington Post»-ը կարծում են, որ այս հանդիպումը Թրամփի՝ օտարերկրյա ղեկավարների հետ անցկացրած հանդիպումներից ամենաբարդն է լինելու:
Բրիտանական «Financial Times»-ն էլ, ի տարբերություն ամերիկյան լրատվամիջոցների, կարծում է, որ իրար շատ նման առաջնորդներն իրար հետ շատ լավ համաձայնության կգան: