Աշխարհ

16.05.2017 14:00


Գերմանիան զգուշացնում է. Թուրքիա մեկնելու դեպքում վերադարձի հնարավորություն կարող է չլինել

Գերմանիան զգուշացնում է. Թուրքիա մեկնելու դեպքում վերադարձի հնարավորություն կարող է չլինել

Գերմանիայի արտգործնախարարությունը Թուրքիա ուղևորվել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken.com.tr»–ին հղումով, հայտարարությունը, մասնավորապես, ուղղված Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեցող այն անձանց, ովքեր մտադիր են մեկնել Թուրքիա:

Զգուշացվում է, որ Թուրքիայում ծագած որևէ խնդրի դեպքում Գերմանիայի հյուպատոսարանները հնարավոր է՝ չկարողանան որևէ օգնություն ցուցաբերել:

Միաժամանակ, ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ 2016թ. հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում հեղաշրջման փորձի կազմակերպման կամ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով քաղաքացիներին հաճախ արգելվում է դուրս գալ երկրից: Ընդ որում, այդ մեղադրանքները կարող են ուղղված լինել նաև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձանց:

ԱԳՆ-ի հայտարարությամբ հիշեցվել է նաև, որ 2017թ. առաջին քառորդում Գերմանիայի մի շարք քաղաքացիների առանց որևէ հիմնավորման արգելվել էր մուտք գործել Թուրքիա: Երկար ժամանակ ձերբակալված մնալուց հետո այդ մարդիկ հարկադրված էին եղել վերադառնալ Գերմանիա:

Այս խորագրի վերջին նյութերը