Աշխարհ

16.05.2017 12:15


Մոսկվայում նախազգուշացրել են սպասվող փոթորկի մասին. 13 չվերթ չեղարկվել է

Մոսկվայում նախազգուշացրել են սպասվող փոթորկի մասին. 13 չվերթ չեղարկվել է

Այսօր՝ մայիսի 16–ին, ՌԴ մայրաքաղաքի օդերևութաբանական ծառայությունը Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարել, քամու ուժգնությունը՝ մինչև 15 մ/վ և ավելի։

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել 13 չվերթ, ևս 21-ը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ «Яндекс. Расписание»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Շերեմետևոյում» չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը հետաձգվում է, «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 8 չվերթ, ևս 13-ը կիրականացվի ուշացումով: «Վնուկովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 1 չվերթ, «Ժուկովսկի» օդանավակայանից բոլոր չվերթներն իրականացվելու են ըստ ժամանակացույցի:

Նշվում է, որ մայիսի 16-ին Մոսկվայում ամբողջ օրն անձրև է տեղալու: Վարորդներին խորհուրդ է տրվել չկայանել մեքենաները ծառերի տակ, իսկ հետիոտներին՝ խուսափել գովազդային կառույցներից և ճանապարհային նշաններից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը