«The Washington Post»–ը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարը
Ամերիկյան «The Washington Post» պարբերականը պատահաբար հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարը:
Նշվում է, որ Փոլ Ռեդմոնդ անունով մի ընթերցող է զանգահարել ու այդ մասին տեղյակ պահել։ Պարբերականի այդ համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիկնապահ Քիթ Շիլլերի մասին լուրն ուղեկցվել է լուսանկարով, որում նա թղթերի կույտ ունի ձեռքում: Լուսանկարում երևացել է նաև Մեթիսի անունով և հեռախոսահամարով գրությունը:
Երբ պարբերականի աշխատակիցը զանգահարել է այդ հեռախոսահամարով, պարզվել է՝ իսկապես Մեթիսինն է։ Դրանից հետո լուսանկարը հեռացվել է պարբերականի կայքից:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ Փոլ Ռեդմոնդը նրա համարը նկատել է ռուսներից առաջ...», - նշել է պարբերականը:

7or.am