Թուրքական ընկերությունը ներկայացրել է հակատանկային կառավարվող հրթիռային համակարգ
Մայիսի 9-12-ին Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Ասելսան» ընկերությունը ներկայացրել է SARP հակատանկային կառավարվող հրթիռային համակարգը: Համակարգի վրա տեղադրվել է երկու միավոր լազերային ուղղորդմամբ հրթիռ: Այս մասին հայտնում է razm.info-ն։
Հակատանկային հրթիռները տեղադրվել են հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլի (SARP) վրա: Այն կարող է մոնտաժվել զրահապատ մեքենաների վրա:
Բացի հակատանկային հրթիռներից համակարգի վրա տեղադրվել են նաև 7,62 և 12,7 մմ տրամաչափի գնդացիրներ, 40 մմ տրամաչափի ավտոմատ նռնականետ: Նռնականետի մարտական լրակազմը 94 ական է:
Թուրքիան այս մարտական մոդուլներով զինում է մասնավորապես BMC ընկերության զրահամեքենաները: Նշված ընկերությունն արտադրում է 4×4 անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ 350-16Զ «Քիրփի», 250-10Զ «Վուրան» բազմանպատակային զրահամեքենաներ և այլն:
«Քիրփի» զրահամեքենաներ ունի նաև Ադրբեջանը, սակայն դրանք տրամադրվել են շատ ավելի վաղ, երբ նշված համակարգը դեռ չէր տեղադրվում զրահամեքենայի վրա: