Հիլարի Քլինթոնը քաղաքական նոր կազմակերպություն է ստեղծել
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը «Twitter»-ի իր էջում հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Այն կոչվելու է «Onward Together» («Միասին առաջ»)։
«Մենք գործարկում ենք «Onward Together»-ը, որպեսզի մարդիկ ոգեշնչվեն և մասնակցեն քաղաքական գործընթացներին, համակարգեն իրենց գործողությունները և անգամ ընտրություններին իրենց թեկնածություններն առաջադրեն»,- գրել է Քլինթոնը:
Ինչպես նշվում է նորաստեղծ կազմակերպության պաշտոնական կայքում, նրա նպատակը Քլինթոնի առաջարկած նախաձեռնությունների ու գաղափարների առաջխաղացումն է, որոնք նախագահական ընտրություններում պաշտպանել է մոտ 66 միլիոն մարդ՝ քվեարկելով դեմոկրատ թեկնածուի օգտին:

7or.am