Աշխարհ

16.05.2017 10:05


Թրամփը Լավրովի հետ հույժ գաղտնի տեղեկությամբ է կիսվել. WP

Թրամփը Լավրովի հետ հույժ գաղտնի տեղեկությամբ է կիսվել. WP

Անցած շաբաթ Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր կիսված լինել հույժ գաղտնի տեղեկատվությամբ։ Այս մասին գրում է «The Washington Post-»ը՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին հղումով։

Ըստ նրանց՝ Թրամփը ռիսկի է ենթարկել համագործակցությունը գործընկերոջ հետ, որն անմիջական հասանելիություն ունի ԻԼԻՊ-ի ներքին գործերին։ Թրամփի կողմից այդ տվյալների գաղտնազերծումը սպառնալիքի տակ է դրել ԻԼԻՊ-ի մասին տեղեկատվության կարևորագույն աղբյուրը։

Այդ տեղեկությունն ԱՄՆ-ին էր փոխանցվել օտարերկրացի գործընկերոջ կողմից՝ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրով։ Տվյալները չեն տրամադրվել նույնիսկ ԱՄՆ–ի դաշնակիցներին, անգամ Սպիտակ տանն այդ մասին նեղ շրջանակ է իմացել։

Նշվում է, որ թեև Սպիտակ տունը հերքել է այդ ամենը, ԶԼՄ-ն ու ընդդիմությունը քննադատել են Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը