Աշխարհ

16.05.2017 09:19


Լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»

Լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:

Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակններում ստուգում է անցկացրել կոնգրեսում և պարզել, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը:

Արդարադատության նախարարությունը կանոնադրական անհամապատասխանությունները շտկելու վերջնաժամկետ է սահմանել 2016-ի հոկտեմբերի 17-ը:

Նշված ժամկետում կոնգրեսի կողմից անհրաժեշտ շտկումները չկատարելու պատճառով արդարադատության նախարարությունը կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ հայց է ներկայացրել գերագույն դատարան, որն էլ բավարարվել է:

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը հիմնվել է 2001-ին:

Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ:

ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:

Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել թե՛ Ադրբեջանում, թե՛ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը