Կարծիք

16.05.2017 08:07


Բոլոր ոլորտներում տեղ գրավեցին «մոտ կանգնած մարդիկ»

Բոլոր ոլորտներում տեղ գրավեցին «մոտ կանգնած մարդիկ»

1990-ականների կեսերին հեռուստահարցազրույցի էին հրավիրել Խորեն Աբրահամյանին:
Լրագրողն առաջին հարցն այսպես սկսեց.
- Դուք որպես թատրոնին մոտ կանգնած մարդ...
Հսկա Խորիկը տեղում կուչ եկավ, հոգոց հանեց ու հեգնանքը մի կերպ թաքցնելով ասաց.
- Հմմմմ՜...Թատրոնին մոտ կանգնած մարդ...Ինչքա՞ն մոտ եմ կանգնած,- քմծիծաղով հարցրեց նա:
Այդ օրվանից սկսած իրենց ասպարեզներում իսկական պրոֆեսիոնալները դուրս մղվեցին դաշտից ու նրանց փոխարեն բոլոր ոլորտներում տեղ գրավեցին «մոտ կանգնած մարդիկ»:
Ջիվանու խոսքը վերափոխելով ասենք՝ բոլոր ասպարեզներում «դեմք» դարձան այնպիսիք, որոնք բացահայտ ասում էին՝ «Իմ բանջարը քո հանճարին վնաս չի»:
Այսօր, առավել քան երբևէ, «բանջար»-ները հպարտ քայլում են իշխանական միջանցքներում ու տարբեր ասպարեզներում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը