Լրահոս

18.01.2010 13:39

Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսը

Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսը

Հունվարի 15-ին Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել 1926 թ. և այս տարի նախատեսվում է, որ այն կհյուրընկալի իր 30 միլիոներորդ այցելուին: Ամենամյա այս ցուցահանդեսն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցչի գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես' սննդամթերք և ըմպելիքներ արտադրող ձեռնարկություններից:

Միջոցառման մասնակիցները ժամանել են Բեռլին' ցուցադրելու իրենց արտադրանքն ու խոհարարական արվեստը, քննարկելու միջտնտեսական համագործակցության հեռանկարները և գործնական կապեր հաստատելու միմյանց հետ:

Ցուցահանդեսին երրորդ անգամ մասնակցում է Հայաստանը, ինչին աջակցություն է ցուցաբերել ԳԴՀ կառավարությունն' ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության: Միջոցառմանը ներկայացված են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի, Երևանի «Շամպայն-գինիների գործարանի», Երևանի կոնյակի գործարանի, «Սիս», «ՄԱՊ», «Մուլտի Ագրո», «Թամար Տատիկ» ձեռնարկությունների արտադրատեսակները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։