Դաջվածքը հեռացնելու փորձի արդյունքում աղջկա մաշկի վրա հսկայական սպի է առաջացել (ցնցող լուսանկարներ)
Հաճախ շատերը չեն գիտակցում, որ դաջվածք ընտրելիս պետք է գիտակցել, որ այն դառնում է մարմնի գրեթե անբաժանելի մասը և շատ դժվար է անցնում:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, ԱՄՆ-ում 21-ամյա Պասուդա Ռիավը աշխատանքի ընդունվելուց հետո փորձել է վերացնել կրծքավանդակի հատվածում առկա դաջվածքը Ռեժուվի քիմիական մեթոդով, սակայն փորձը մեծ աղետի է վերածվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դաջվածքը հեռացնելու նպատակով ստեղծված այս նյութն անրաժեշտ է քսել դաջվածքի վրա և սպասել, որ թանաքով լի մաշկի շերտը հեռանա: Ինչպես պատմել է Պասուդան, նա, հետևելով ցուցումներին, քսել է նյութը, սակայն մի քանի օր անց ուժեղ այրոց է զգացել դաջվածքի հատվածում, իսկ հաջորդ շաբաթները աղջկա համար վերածվել են իսկական դժոխքի:
«Բավականին երկար ժամանակ անհրաժեշտ եղավ, որպեսզի մաշկի շերտը պոկվի: Դա իսկական խոշտանգում էր: Ես անգամ չէի կարողանում քնել», - պատմել է ուսանողուհին, ում մարմնի վրա հսկայական սպի է առաջացել:
«Լազերային մեթոդը, իհարկե, թանկ է, բայց ավելի լավ է՝ դրան դիմեի: Այն, ինչ կա հիմա, շատ ավելի վատ է, քան կար նախկինում: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա այս մեթոդը», - եզրափակել է Պասուդան:

7or.am