Աշխարհ

15.05.2017 22:37


Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթեց Սոչիի թիմին

Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթեց Սոչիի թիմին

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը այսօր կրկին հաղթանակ է տոնել:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ մեր թիմը հանդիպել է ՌԴ Սոչիի թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3-0 հաշվով: Վաղը՝ մայիսի 16-ին, կկայանա եզրափակիչ հանդիպումը, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Պյատիգորսկի թիմը:

Հիշեցնենք, որ Արցախի հավաքանը մայիսի 12-ին արդեն հանդիպել է Պյատիգորսկի թիմի հետ և խաղն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով:

Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի:

Այս խորագրի վերջին նյութերը