Աշխարհ

15.05.2017 18:58


«Եվրատեսիլի» հաղթողին բժիշկները 1 տարվա կյանք են տվել (տեսանյութ)

«Եվրատեսիլի» հաղթողին բժիշկները 1 տարվա կյանք են տվել (տեսանյութ)

Շատ փորձագետներ, մեկնաբանելով «Եվրատեսիլի» արդյունքները, համակարծիք են, որ մրցույթում վերջապես հաղթեցին երաժշտությունն ու մարդկային կարեկցանքը։

«Amar pelos dois» ռոմանտիկ ստեղծագործությամբ իր երկրին հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը։

Սալվադորը հոգեբանություն է ուսումնասիրել Լիսաբոնի բուհերից մեկում, սակայն ուսումը կիսատ է թողել ու նվիրվել երաժշտությանը։ Երգիչն անտարբեր չէ նաև Եվրոպայում փախստականների խնդիրների նկատմամբ։

27-ամյա Սալվադորի բազմաթիվ երկրպագուներն այսօր նրան առաջին հերթին առողջություն են ցանկանում։ ԶԼՄ–ին հայտնի է դարձել, որ երգիչը լուրջ խնդիրներ ունի սրտի հետ։ Երիտասարդը դոնորի է սպասում։ Բժիշկները մեկ տարվա կյանք են տվել նրան։

Դրա համար փորձի ժամանակ նրան հատուկ ռեժիմ էր հատկացված։ Այս մասին գրում է «Комсомольская правда»–ն։ Ելույթի ժամանակ էլ հենց այդ պատճառով էր նրան փոքրիկ բեմ տրվել։

Իսկ փորձերի ժամանակ նրա փոխարեն թույլ էր տրվել հանդես գալ 29–ամյա քրոջը՝ Լուիզային, որը երգի հեղինակն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը