Սկանդալ Ադրբեջանում. գաղտնազերծվել է պետանվտանգության ծառայության լրտեսական ցանցը
Ադրբեջանում շարունակվում է լուծարված Ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալային գործը։
Վերջին օրերում որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվել մի շարք անձանց մասին, որոնք իբր թե համագործակցել են կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հետ։
Ինչպես գերատեսչության մամուլի ծառայությունում հայտնել են «haqqin.az»-ին, փաստի առթիվ Պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել։ Քրեական գործի շրջանակում հետաքննվում է տարածված տեղեկության արժանահավատությունը, դրա տարածման աղբյուրը։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ պետանվտանգության հետ գաղտնի համագործակցող անձանց մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, եւ դրա գաղտնազերծումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

Աղբյուրը՝ «Artsakhpress.am»