Երկվորյակ այս քույրերն իրարից շատ տարբեր են ծնվել. ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք այսօր (ֆոտոշարք)
Երբ նորածին Լյուսիին ու Մարիային բերեցին մոր մոտ, վերջինը կորցրեց խոսելու կարողությունը։ Կինը գիտեր, որ երկվորյակ է ունենալու, բայց որ քույրերն այդքան տարբեր կլինեին իրարից, երբեք չէր պատկերացրել։ Այժմ՝ 20 տարի անց, այդ տարբերությունն ավելի ակնհայտ է դարձել։ Գրում է «kulturologia.ru»–ն։
Քույրերի ծնվելու պահին ընտանիքում արդեն 3 երեխա կար։ Մորն ավելի շատ զարմացրել էր այն փաստը, որ աղջիկներից մեկը կապուտաչյա է, ուղիղ, խարտյաշ մազերով, գունատ մաշկով, երկրորդը՝ շագանակագույն աչքերով, թուխ մաշկով, գանգուր, մուգ մազերով։ Մեղավորն, իհարկե, գեներն էին. մայրը՝ Դոննան, կիսով չափ սևամորթ է, ծնունդով Յամայկայից, հայրը՝ Վինասը, սպիտակամորթ։ Նրանց մյուս երեք երեխաները մուլատներ էին։
Շատերը չեն հավատում, որ Լյուսին ու Մարիան քույրեր են, ուր մնաց՝ երկվորյակներ։ Մի անգամ նույնիսկ նրանց ընկերները քույրերի ծննդյան վկայականներն էին ցանկացել տեսնել։
Քույրերն այժմ 20 տարեկան են։
Նրանք լիովին տարբեր են ոչ միայն արտաքինով, այլ նաև խառնվածքով։
Լյուսին ու Մարիան՝ իրենց մոր, եղբայրների ու մյուս քրոջ հետ։
Երկվորյակ այս քույրերն իրարից շատ տարբեր են ծնվել. ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք այսօր (ֆոտոշարք)
Նրանք լիովին տարբեր են ոչ միայն արտաքինով, այլ նաև խառնվածքով։
7or.am