Սա Վրաստանին թույլ կտա թուլացնել տնտեսական ահռելի կախվածությունը Թուրքիայից
Վրաստանն Ազատ առևտրի իրականացման պայմանագիր կնքեց Չինաստանի հետ։ Պայմանագրը ենթադրում է, որ Վրաստանը Չինաստանի 1,4–միլիարդանոց շուկա առանց մաքսատուրքի և լրացուցիչ հարկերի կարող է ապրանքներ արտահանել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանքային ջրերին, գինիներին և գյուղատնտեսական ապրանքներին։ Այս իրադարձությունը Վրաստանին թույլ կտա թուլացնել տնտեսական ահռելի կախվածությունը Թուրքիայից։
Չինաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի կնքմանն անմիջապես նախորդել էր Բաթումիում մահմեդական համայնքի՝ նոր մզկիթ կառուցելու դիմումի մերժումը Բաթումի քաղաքապատարանի կողմից։ Դժվար է պնդել, որ այս երկու գործընթացները կապ ունեն միմյանց հետ, բայց փաստն այն է, որ մզկիթի կառուցման հայտը, որին մահմեդական համայնքը ձգտում էր տարիներ շարունակ և պաշտոնապես դիմել էր դեռևս փետրվարի ամսին, Վրաստանի իշխանությունները, չասենք՝ կարողացան, բայց իրենց թույլ տվեցին մերժել միայն երեք ամիս անց՝ Չինաստանի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքելու նախօրեին։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից