Աշխարհ

15.05.2017 15:20


Պուտինը չի պատասխանել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին

Պուտինը չի պատասխանել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին

Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին։ Փոխանցում է «gazeta.ru»-ն:

«Կես տարի առաջ, պատասխանելով գործընկերների հարցին՝ մասնակցելո՞ւ եք արդյոք հաջորդ նախագահական ընտրություններին, դուք ասացիք, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է ժամանակ անցնի»,- իր հարցն այդպես է սկսել «Комсомольская правда»-ի լրագրողը՝ հավելելով.

«Արդյոք չի՞ անցել այդ ժամանակը»:

«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Պուտինը:

2016–ի սեպտեմբերին «Bloomberg»–ի հետ զրույցում Պուտինը հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել 2018–ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Նույն պատասխանը նա տվել էր բնակչության հետ 2016–ի ապրիլի 14-ին կայացած «ուղիղ գծի» ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը