Քաղաքական

15.05.2017 14:15


Որ ուժը քանի մանդատ կստանա Երևանի ավագանիում

Որ ուժը քանի մանդատ կստանա Երևանի ավագանիում

Ինչպես տեղեկացրել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրատեղամասերից ստացված հաշվարկի արդյունքներով՝ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 240 036 ձայն կամ 71.25%-ը։

Ելք կուսակցությունների դաշինքը հավաքել է 70 731 ձայն կամ 21.00%։

Երկիր Ծիրանի կուսակցությունը՝ 26 109 ձայն կամ 7.75%։

Այսպիսով, ՀՀԿ-ն Երևանի ավագանիում կստանա 46 մանդատ, Ելք կուսակցությունների դաշինքը՝ 14 մանդատ, Երկիր ծիրանի կուսակցությանը՝ 5 մանդատ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը