Իրանը դրական է գնահատել սահմանին պատ կառուցելու մասին Թուրքիայի որոշումը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին հայտարարել է, որ իրենք ողջունում են սահմանին պատ կառուցելու մասին Թուրքիայի որոշումը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։
«Պատը սահմանի չեզոք հատվածում չի կառուցվելու, այլ թուրքական հողերի երկայնքով: Մենք դրական ենք գնահատում սահմանի անվտանգությունն ու կայունությունը ապահովող ցանկացած քայլ և պատրաստ ենք այս հարցում ավելի շատ երկկողմ քննարկումներ վարել: Սահմանի անվտանգությունը կարևոր է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար: Այս հարցում երկու երկրներն էլ անհրաժեշտ ջանքեր պիտի գործադրեն»,- նկատել է Քասըմին: