Ռուսաստանցիների 24 տոկոսը համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դեռևս լարված են
Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնը (ВЦИОМ) երկրի քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Հարցվածների 24 տոկոսը համարում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դեռևս լարված են:
Հարցմանը մասնակցած մարդկանց 8 տոկոսը համարում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «բարիդրացիական են», 6 տոկոսը դրանք բնութագրում է որպես «բարեկամական», իսկ 5 տոկոսը՝ «բավական լավ», 4 տոկոսը՝ «թշնամական»։
Միևնույն ժամանակ, 49 տոկոսը համարում է, որ չնայած երկու երկրների միջև հակասություններ կան՝ այնուամենայնիվ, Ռուսաստանը և Թուրքիան պետք է զարգացնեն հարաբերությունները և համագործակցությունը:

7or.am