Աշխարհ

15.05.2017 12:40


Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել

Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել

Մայիսի 14-ի երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է արվել Բիթլիսի նահանգապետարանից:

Մասնավորապես, նշվում է, որ պարետային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում արվի:

Աղբյուրը նաև մանրամասնում է, թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ ( Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում):

Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ Բիթլիսում բախումներ էին գրանցվել «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև:

Այս խորագրի վերջին նյութերը