Կարծիք

15.05.2017 11:48


Էլի մի քիչ հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Էլի մի քիչ հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Էլի մի քիչ հետաքրքրաշարժ մաթեմատիկա։

Երևանում, ըստ ՀՀԿ կազմած ցուցակների, հաշվառված է 842.000 ընտրող։ Երեկ ՀՀԿ օգտին ձայն է տվել 240.036 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 28,5%-ը։ Ենթադրվում է, որ բոլոր կաշառք վերցնողները մասնակցել են քվեարկությանը։ Ենթադրվում է, որ բացի զուտ կաշառքով «ընտրողներից»՝ ՀՀԿ օգտին է քվեարկել նաև նրա վարչական դիկտատի տակ գտնվող պետական ապարատը՝ մանկապարտեզներ, դպրոցներ, քաղաքապետարան, թաղապետարաններ, կառավարություն, նախարարություններ, պետական հիմնարկներ։ Սա ՀՀԿ հիմնական էլեկտորատն է, ինչը նախորդ (չ)ընտրություններին գնահատվել է մոտ 150.000 քվե։ Այս քվեների ճակատագիրը ոչ միայն կաշառքով է որոշվում, այլ աշխատանքը կորցնելու վախով։ Այս թվին գումարենք նաև քվեները, որոնք տրվել են առանց կաշառքի ու վարչական տեռորի։

Ստանում ենք ի՞նչ։ Ստանում ենք այն, որ զուտ ընտրակաշառքի ազդեցությունը «ընդդիմության» պերմանենտ պարտությունների վրա շատ քիչ է։ Ստացվում է, որ վերոնշյալ 28,5%-ի մեջ մտնում են բոլոր «10.000–դրամանոց համբալները», բայց դրա մի մասն են մենակ կազմում։ Դե հիմա ցանկացած «ընդդիմություն» կարա իր ձախողումների պատասխանատվությունը բարդի էդ «20%»-ի վրա ու հայտնվի նորանոր ծիծաղելի վիճակներում։

Ավելացում․ իմ կարծիքով 600 հզ․ մարդ էլ գնար այլ քվեարկություն կատարեր, հայտարարվելու էր Տարոնի ջախջախիչ հաղթանակի մասին։ Ընենց չի, որ մեր մոտ «ընտրությունն» ազատ կամարտահայտման հետ կապ ունի։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը