Թուրքիան Պակիստանին ուսումնական ինքնաթիռի պահեստամասեր կնվիրի
Մայիսի 13-ին Թուրքիայում ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա մարտին Պակիստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը, որի համաձայն Թուրքիան Պակիստանին կնվիրի T-37 ուսումնական ինքնաթիռների 34,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պահեստամասեր։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ամենայն հավանականությամբ այս գործարքը թուրք-պակիստանյան մեկ այլ գործարքի մաս է կազմում։ Օրերս Թուրքիայում անցկացվող IDEF-2017 ցուցահանդեսում կողմերը կնքել էին Թուրքիային պակիստանյան արտադրության 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ վաճառելու համաձայնագիր։
Ավելացնենք, որ Թուրքիան Պակիստանին 34 միավոր T-37 ուսումնական ինքնաթիռ նվիրել էր դեռևս 2015-ի հոկտեմբերին կնքված պայմանագրով։ Նշված ամերիկյան ինքնաթիռները համարվում են հնացած և պահպանվել են միայն Պակիստանի ու Կոլումբիայի զինված ուժերում։