Աշխարհ

15.05.2017 11:15


Էրդողանն իրեն «Իսլամական պետության» առաջին թիրախն է համարում

Էրդողանն իրեն «Իսլամական պետության» առաջին թիրախն է համարում

Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախում առաջինն ինքն է։ Այս մասին հայտնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը:

«ԻՊ թիրախում առաջինը ես եմ: Նրանց մամուլում ոտքից գլուխ իմ նկարներն են: Քանի որ ԻՊ դեմ միակ իրական պայքարողը Թուրքիան է», - ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդն ընդգծել է՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակներից են գալիս այն մեղադրանքները, թե Թուրքիան օգնում է ահաբեկչական այդ խմբավորմանը, սակայն այժմ դրանք չպետք է ազդեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը