Լրահոս

15.12.2010 15:12


Ա. Դավթյան. «2011թ. կարևորագույն հարցերից մեկը լինելու է ընտրական գործընթացների շուրջ տեղի ունեցող զարգացումները»

Ա. Դավթյան. «2011թ. կարևորագույն հարցերից մեկը լինելու է ընտրական գործընթացների շուրջ տեղի ունեցող զարգացումները»

Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմակերպած «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահարեթությունները. ձևավորման սկզբունքները և հարցադրումների առաջադրման ընթացակարգը» թեմայով քննարկման ժամանակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը հայտարարել է, թե ՀՀ-ում քաղաքական օրակարգի ձևավորման վրա ազդում են երեք գործոններ։

-Դրանք են՝ այն խնդիրները, որոնք իրենց լուծումները չեն  ստացել, օրինակ, արտաքին քաղաքականության տեսանկյունից ԼՂ խնդրի կարգավորումը, Ցեղասպանության ճանաչման խնդիրը, հայ-թրքական հարաբերությունների խնդիրը և այլն։ Երկրորդը՝ այն կանխատեսումները, որոնք ակնահյտ են զարգացումներից և գործողություններից, մասնավորապես, 2011թ.-ը նախընտրական տարի է և կարևորագույն հարցերից մեկը լինելու է ընտրական օրենսգրքի կամ ընտրական գործընթացների շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Երրորդ՝ այն հարցրեը, որոնք ո՛չ կանխատեսումների կամ էլ ծրագրավորման տիրույթում են, ո՛չ էլ առկա  խնդիրների, այլ որոշակի զարգացումներով են պայմանավորված, մասնավորապես, այդպիսի զարգացում կարելի է նշել, օրինակ այն, որ մեկ կամ երկու ամիս առաջ չէինք կարող ասել, որ կլինեն «Wikileks»-ի գաղտնազերծումները և թե դրանք ինչ հետագա զարգացումներ կունենան,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը