Աշխարհ

15.05.2017 10:10


Ֆրանսիայի առաջնություն. Մոնակոն և ՊՍԺ-ն հաղթեցին

Ֆրանսիայի առաջնություն. Մոնակոն և ՊՍԺ-ն  հաղթեցին

Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Լիլի» դարպասը:

Գոլերի հեղինակներ են դարձել Ֆալկաոն (դուբլ), Բեռնարդու Սիլվան և Թոմաս Լեմարը:

Հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակել է 89 միավոր և առաջատարն է։

ՊՍԺ-ն նույնպես ջախջախիչ հաղթանակ է տարել՝ 5 անգամ գրավելով «Սենթ Էտյենի» դարպասը։ Գոլերի հեղինակներ են դարձել Լուկաս Մոուրան (դուբլ), Էդինսոն Կավանին, Յուլիան Դրաքսլերը:

Ունաի Էմերիի թիմn ունի 86 միավոր, սակայն «Մոնակոյից» մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը