Լրահոս

18.01.2010 13:20

Արմեն Ռուստամյանի պատասխանը Էդվարդ Նալբանդյանին

Արմեն Ռուստամյանի պատասխանը Էդվարդ Նալբանդյանին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով դեկտեմբերի 21-ին ՀՅԴ 119-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները մերկ հավաստիացումներ են տալիս, թե Ցեղասպանության հարցը քննության ենթակա չէ և այլն, նշել է.

-...Հայաստանը ցեղասպանության իրողությունը ու միջազգային ճանաչման կարևորությունը կասկածի տակ չի դրել, չի դնում և չի դնի երբևէ: Երևի թե այս հայտարարությունները ոմանց ուշադրությունից վրիպել են: Եվ միգուցե ուշադրությունից վրիպել է նաև համապատասխան ենթահանձնաժողովի վերաբերյալ հայտարարությունները, որը զբաղվելու է երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման, փոխվստահության վերականգնմամբ: Կարծեմ վրիպել է ուշադրությունից նաև այն հայտարարությունը, որ ես արել էի ԱՄՆ Կոնգրեսում ընթացող Ցեղասպանության ճանաչման ճիգերի վերաբերյալ:

Է. Նալբանդյանի այս հայտարարության առնչությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «7օր»-ին ասել է, որ այդտեղ ուշադրությունից վրիպելու հարց չկա, այլապես իրենք էլ նույնությամբ կարող են ասել հետևյալը.

-Իրենց ուշադրությունից էլ վրիպել է, որ մենք անըդհատ ապացուցում ենք, որ այդ նախապայմանները կան։ Թող վերցնի արձանագրությունը կարդա և գնահատի։ Այստեղ գնահատելո՛ւ հարց է, այսեղ մեծ ուշադրության հարց չէ։ Արձանագրություններն իրենք ի՞նչ են նախանշում՝ դրա՛ մասին է խոսքը, և դա արդեն այդքան ուշադրության հետ կապված չէ, ինչքան մեկնաբանության, որ արդեն մեզ չի պատկանելու, այլ միջազգային իրավունքով է դա տեղի ունենալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։