Կրկին օրենսդրական աշխատանքին վերադառնալուց, այն է՝ ԱԺ գնալուց առաջ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և վերջինիս զեկուցել «կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին»: Դե, որ ասվում է «ինստիտուցիոնալ», դա մի տեսակ «ազդեցիկ» է: Ինչևէ: Հովհաննիսյանը «ավետել» է, որ ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմին:
Այս հակակոռուպցիոն «նոր» մարմինը, երևի, 1561-րդն է, որ ստեղծվում է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Ամեն տարի մենք լսում ենք, որ ձևավորվում է հերթական հակակոռուպցիոն մարմինը կամ հանձնաժողողըև, կամ՝ ենթահանձնաժողովը: Ինչով էին զբաղվում այդ կառույցները, ոչ ոք չգիտեր: Փոխարենը միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներից էինք տեղեկանում, որ Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական ոլորտն է, որին հաջորդում են դատական, ոստիկանական, առողջապահական և այլ ոլորտներ: Նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպաններն էին հայտարարում ՀՀ-ում կոռուպցիայի աճի մասին, քաղաքական կոռուպցիայի գոյության մասին, որոնց ՀՀԿ վերնախավի անդամները հակադարձում էին այսպես. «Նրանք թող իրենց տանը կարծիք հայտնեն»: Այսպես գործող իշխանությունը «պայքարում» էր կոռուպցիայի դեմ:
Ահա՛, հիմա էլ «նոր» մարմին է ստեղծվում: Եվ Արփինե Հովհաննիսյանը երդվում է, որ այս «նորը» լինելու է «ինքնավար» ու «անկախ» մարմին (նախկինում էլ էին այդպես ասում):
Անկախության երաշխիքը ո՞րն է: Ըստ հեռացող արդարադատության նախարարի, դա այն է, որ այս «նոր» մարմնի անդամներին նշանակում է Ազգային ժողովը, այն ֆինանսավորվելու է պետական բյուջեից և ունենալու է առանձին աշխատակազմ: Այստեղ վերջանում է անկախությունը:
Եթե ԱԺ կայուն մեծամասնությունն է նշանակում հակակոռուպցիոն մարմնի անդամներին (այն մեծամասնությունը, որը հիմնականում ասոցացվում է կոռուպցիայի հետ), ապա ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե հանկարծ այդ մարմինը մի պահ «խելքը թռցնի» ու չնախատեսված շարժումներ անի (ասենք, իշխող ուժի շրջանում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկի դատախազություն), կայուն մեծամասնությունը այդ մարմնին կզրկի պետբյուջեի ֆինանսավորումից:
Նախկինում ստեղծված բազմաթիվ հակակոռուպցիոն մարմինների մեռած «գոյությունը»՝ ապացույց: Քանի՞ կոռուպցիոների են հայտնաբերել ու դիմել դատախազություն (հայտնի ֆիլմում «ոչխար գողացողների« մակարդակի մարդկանց՝ չհաշված): Ոչ մեկի:
Հակակոռուպցիոն մարմինների ու հանձնաժողովների թիվը որքան ավելացավ, այնքան երկրում ավելի արմատացավ ու խորացավ անպատժելիության, անարդարության, ամենաթողության մթնոլորտը: Եվ կոռուպցիայի դեմ «պայքար» մղելու մասին ժամանակ առ ժամանակ արված բարձրագոչ հայտարարությունը մնաց որպես դատարկ լոզունգ:
1561-րդ «նոր» մարմինը

Կիմա Եղիազարյան