Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը խոշոր հաղթանակ շնորհեց հայերին
Անցյալ շաբաթ մի ցնցող իրադարձություն տեղի ունեցավ, երբ ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանն իրավական և քաղաքական խոշոր հաղթանակ շնորհեց ամերիկահայերին: Այն վերանայեց իր ավելի վաղ ընդունած որոշումը և սահմանեց, որ կյանքի ապահովագրության ընկերությունների դեմ ներկայացվող հայցերի վերջնաժամկետը երկարաձգող Կալիֆորնիայի օրենքը, այնուամենայնիվ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր:
Նոր որոշումը շատ ավելին էր, քան սոսկ աջակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին' ապահովագրական ընկերությունների դեմ չվճարված պահանջների հայցեր ներկայացնելու համար: Այն նաև կանխեց թուրքական կազմակերպությունների կողմից հնարավոր դատական գործը, որը կարող էր ի չիք դարձնել Միացյալ Նահանգների տեղական և նահանգային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տասնյակ տարիների պայքարը:
2009 թվականին ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից 2000 թվականին ընդունված' մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգող ապահովագրական պահանջների վաղեմության ժամկետների մասին օրենքը հակասահմանադրական է, որովհետև հղում է պարունակում Հայոց ցեղասպանության մասին: Դատարանի 2-1 որոշմամբ սահմանվել էր, որ Կալիֆորնիայի նահանգը խախտել էր արտաքին քաղաքականության իրավասությունը, որն ԱՄՆ Սահմանադրությամբ վերապահված է դաշնային կառավարությանը: Դաշնային երեք դատավորներից երկուսը պնդել էին, որ նահանգի ընդունած օրենքը հակասել էր դաշնային կառավարության' Հայոց ցեղասպանությունը չընդունող քաղաքականությանը:
Ի պատասխան 2009 թվականի վերաքննիչ դատարանի կայացրած որոշման, իմ հոդվածներից մեկում ես նշել էի, որ դատավորներ Դեյվիդ Թոմսոնը և Դորոթի Նելսոնը սխալվել էին' հայտարարելով, որ Կոնգրեսին ու նահանգներին արգելված էր Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումը: Երկու դատավորներն իրենց կարծիքն արտահայտելիս ընտրել և մատնանշել էին միայն այն բանաձևերը, որոնք չէին հաստատվել, անտեսելով, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը երկու անգամ' 1975 և 1984 թվականներին բանաձևեր էր ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ հոդվածում նաև գրել էի, որ ԱՄՆ կառավարությունը' Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնական քաղաքականություն ՉՈՒՆԻ: Միաժամանակ, զարմանքս էի արտահայտել, թե ինչո՞ւ Կալիֆորնիայի գլխավոր դատախազից չէին պահանջել գործի առնչությամբ իրավական զեկույց ներկայացնել' պաշտպանելով նահանգն անհիմն մեղադրանքներից, որն իբր, ԱՄՆ Սահմանադրությանը հակասող օրենք է ընդունել:
Հաշվի առնելով դատարանի 2009 թվականի որոշման լուրջ հետևանքները պաշտպանյալների, ինչպես նաև Հայ դատի համար, Գիրագոս և Գիրագոս, Կաբատեկ, Բրաուն, Քելներ իրավաբանական գրասենյակի և Եղիայան իրավաբանական ընկերության կողմից բացված գործի վերաքննության համար ներգրավվեցին Bingham McCutchen-ի փաստաբաններ Դեյվիդ Բալաբանյանը, Դեյվիդ Սալմոնսը և Էրին Քոնրոյը: Գործի վերաքննության աջակցության համար դատարանին իրավական զեկույցներով դիմեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայ փաստաբանների ասոցիացիան, Զորյան ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, EarthRights International-ը, Սահմանադրական իրավունքների կենտրոնը, կոնգրեսական Ադամ Շիֆը և Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ջերի Բրաունը:
Դեկտեմբերի 10-ին նույն վերաքննիչ դատարանը միևնույն դատական կազմով, ինչպես նախորդ տարի' 2-1 որոշմամբ սահմանեց, որ Կալիֆորնիայի օրենքով Հայոց ցեղասպանությանը հղում կատարելը ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: Դատավոր Նելսոնը փոխելով դիրքորոշումը, միացավ դատավոր Հարի Փրեգերսոնին' հօգուտ հայ հայցվորների որոշման: «Մենք եկանք այն եզրակացության, որ չկա ոչ մի դաշնային քաղաքականություն, որն արգելում է նահանգներին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը», մեծամասնության կարծիքն արտահայտեց դատավոր Փրեգերսոնը: Նա մեջբերումներ արեց «դաշնային գործադիր և օրենսդիր ճյուղերի տարբեր հայտարարություններից' ի նպաստ Ցեղասպանության ճանաչման»: Նա հատկապես մեջբերեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկու բանաձևերը և նախագահ Ռեյգանի' 1981 թվականի նախագահական Հռչակագիրը: Դատավոր Փրեգերսոնը նշեց նաև, որ «դաշնային կառավարությունը երբեք չի ընդդիմացել» 43 նահանգներից որև մեկին' Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Այս որոշման կայացումից հետո, հայցն ընդդեմ երեք գերմանական ապահովագրական ընկերությունների կարող է վերսկսվել' ճանապարհ բացելով ապահովագրական այլ ընկերությունների դեմ հայցեր ներկայացնելու համար, հաշվի առնելով վերաքննիչ դատարանի 11 դատավորների լրիվ կազմի կողմից հնարավոր վերաքննումը:
Բացի այդ, ամերիկահայերն այժմ կարող են վերաքննիչ դատարանի որոշումն օգտագործել Կոնգրեսի այն անդամներին համոզելու համար, որոնք, միգուցե դժկամ էին աջակցել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, անհիմն մտավախություն ունենալով, որ այն կարող է հակասել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: Դատարանի որոշումը բացահայտորեն ցույց տվեց, որ ԱՄՆ կառավարությունը երբեք չի ժխտել Հայոց ցեղասպանությունը և երբեք դեմ չի արտահայտվել Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքների, օկրուգների և նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է փոխանցվի Կոնգրեսի բոլոր նդամներին, Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց և Սպիտակ տանը:
Դատական հայց ներկայացրած գերմանական ապահովագրական երեք ընկերությունների փաստաբան Նեյլ Սոլթմանը նշել է, որ ապշած էր վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից: Թուրք ամերիկյան ասոցիացիաների համագումարի նախագահ Գունայ Էվինչը որոշումը որակել էր որպես «աննախադեպ», «քաղաքականացված» և «խայտառակ»:
Հատկանշական է, որ հայերը գերմանական ապահովագրական ընկերություններին դատի են տալիս Կալիֆորնիայում, և թուրքերն իրար են անցնում. նրանք, իրոք լուրջ հիմքեր ունեն անհանգստանալու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.' Ռ.Ավագյանի