Աշխարհ

13.05.2017 13:31


Թուրքիայում փորձարկվել է տեղական «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը

Թուրքիայում փորձարկվել է տեղական «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը

Մայիսի 11-ին Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: razm.info-ն գրում է, որ այս մասին իր թվիթերի էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հրթիռը արձակվել է Սև ծովի մերձակայքում գտնվող Սինոպ շրջանից և պայմանական թիրախը խոցել հենց Սև ծովում:

Հրթիռային համակարգը առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականի մայիսի 9-ին՝ Թուրքիայում անցկացվող IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Համակարգը արտադրում է «Ռոքեթսան» ընկերությունը՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) հետ 2009 թ. կնքված համապատասխան պայմանագրով:

«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ նվազեցված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Այս խորագրի վերջին նյութերը