Աշխարհ

13.05.2017 13:05


Ղրղզստանում գետերի մակարդակի բարձրացման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ղրղզստանում գետերի մակարդակի բարձրացման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ղրղզստանի հարավային Ջալալ–Աբադ մարզի Ավլետիմ շրջանում լեռնային գետերի ջրի մակարդակի բարձրացման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ երկրի ԱԻՆ–ին հղումով։

Նշվում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով լեռներում հալվել է ձյունը, ինչի հետևանքով բարձրացել է Ավլետիմ գետի մակարդակը՝ սպառնալիք դառնալով շրջակա տների համար։ Որոշվել է տարհանել շրջակա բնակավայրերի բնակիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը