Քեզ ինչ-որ կրոնի հետ նույնականացնելու համար պարտադիր չէ հավատացյալ լինել
Pew Research Center անունով մի կազմակերպություն ուսումնասիրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանի բնակչության 89%-ն ուղղափառ է (այսինքն հայ առաքելական), 2%-ը՝ աթեիստ, 45%-ը՝ ամեն օր աղոթում է (sic!) և այլն, ինչից բխում է, որ Հայաստանն աշխարհի ամենակրոնականացված երկրներից է: Ակնհայտ է, որ դա այդպես չէ, գուցե ճիշտ հակառակը` աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից է: Թե ինչպես են այդ թվերը ստացվել, չգիտեմ, բայց այս առիթով հիշեցի 20-րդ դարի գերմանացի ականավոր աստվածաբան և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Շվեյցերի գրքից մի հատված, որը երևի մի 20 տարի առաջ եմ կարդացել, բայց մի կտոր տպավորվել է: Ուրեմն այսպես, Ալբերտ Շվեյցերը պատմում է կոմունիստական Հարավսլավիայում ճանապարհորդելիս մի սերբ կոմունիստ ֆունկցիոների հետ ունեցած խոսակցությունը: Սերբ կոմունիստը բողոքում էր, որ Բոսնիայի մուսուլման կուսակցականները (կոմունիստ) վատ մարդիկ են: Երբ ինքը փորձել է հակաճառել՝ ասելով որ ինքը աթեիստ կոմունիստ է, Բոսնիայի կոմունիստներն էլ են աթեիստ, սերբը մի պահ մտածել է և պատասխանալ, որ Բոսնիայի այդ աթեիստ մուսուլմանները շատ վատ մարդիկ են: Իմաստն այն է, որ քեզ ինչ-որ կրոնի հետ նույնականացնելու համար պարտադիր չէ հավատացյալ լինել և հարցախույզը պետք է ճիշտ կազմել, որ արդյունքները ճիշտ լինեն:
Քեզ ինչ-որ կրոնի հետ նույնականացնելու համար պարտադիր չէ հավատացյալ լինել
Pew Research Center անունով մի կազմակերպություն ուսումնասիրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանի բնակչության 89%-ն ուղղափառ է (այսինքն հայ առաքելական), 2%-ը՝ աթեիստ, 45%-ը՝ ամեն օր աղոթում է (sic!) և այլն, ինչից բխում է, որ Հայաստանն աշխարհի ամենակրոնականացված երկրներից է:
Ակնհայտ է, որ դա այդպես չէ, գուցե ճիշտ հակառակը` աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից է:
Թե ինչպես են այդ թվերը ստացվել, չգիտեմ, բայց այս առիթով հիշեցի 20-րդ դարի գերմանացի ականավոր աստվածաբան և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Շվեյցերի գրքից մի հատված, որը երևի մի 20 տարի առաջ եմ կարդացել, բայց մի կտոր տպավորվել է:
Ուրեմն այսպես, Ալբերտ Շվեյցերը պատմում է կոմունիստական Հարավսլավիայում ճանապարհորդելիս մի սերբ կոմունիստ ֆունկցիոների հետ ունեցած խոսակցությունը:
Սերբ կոմունիստը բողոքում էր, որ Բոսնիայի մուսուլման կուսակցականները (կոմունիստ) վատ մարդիկ են: Երբ ինքը փորձել է հակաճառել՝ ասելով որ ինքը աթեիստ կոմունիստ է, Բոսնիայի կոմունիստներն էլ են աթեիստ, սերբը մի պահ մտածել է և պատասխանալ, որ Բոսնիայի այդ աթեիստ մուսուլմանները շատ վատ մարդիկ են:
Իմաստն այն է, որ քեզ ինչ-որ կրոնի հետ նույնականացնելու համար պարտադիր չէ հավատացյալ լինել և հարցախույզը պետք է ճիշտ կազմել, որ արդյունքները ճիշտ լինեն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից