Քաղաքական

13.05.2017 11:44


Այսօր լռության օր է

Այսօր լռության օր է

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր լռության օր է՝ նախընտրական քարոզարշավն արգելված է։

Այդ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են ՀՀԿ-ն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը:

Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է տեղական 32, միջազգային 3 ԶԼՄ:

Դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 17 կազմակերպության 5138 դիտորդ և մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը