Աշխարհ

13.05.2017 09:45


Սկանդալ. Թիմաթին դուրս չեկավ երևանյան բեմ. երկրպագուները շշեր են նետել (տեսանյութ)

Սկանդալ. Թիմաթին դուրս չեկավ երևանյան բեմ. երկրպագուները շշեր են նետել (տեսանյութ)

Հայտնի երգիչ Թիմաթին, որի համերգը նախատեսված էր երեկ Երևանում, այդպես էլ բեմ դուրս չեկավ: Ավելի ուշ նա բացատրեց իր այդ քայլի պատճառը: Այս մասին հայտնում է armeniasputnik-ը։

Թիմաթին տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ բացատրելով, թե ինչու նախօրեին կայացած համերգին ինքը ելույթ չունեցավ:

«Երկու ժամվա սպասման հետևանքով, սնուցման վառված բլոկերի և ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով իմ ելույթը չկայացավ: Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ»,- նշել է Թիմաթին:

Նա հանդիսատեսին հորդորել է պահպանել իրենց տոմսերը: «Ամբողջ թիմի անունից հայցում եմ ձեր ներողամտությունը այս միջադեպի համար, որը մեզանից կախված չէր»,-ասել է ռեփերը։

Թիմաթին մայիսի 12-ին պետք է ելույթ ունենար Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի և MOT-ի հետ: Բայց հանդիսատեսն այդպես էլ բեմում չտեսավ Թիմաթիին: Երբ կազակերպիչներն, ի վերջո, տեղեկացրին, որ ինչ-ինչ պատճառներով Թիմաթին չի կարող երգել, երկրպագուները սկսեցին շշեր նետել բեմ:

Այս խորագրի վերջին նյութերը