Եթե կարծում եք, որ ՀՀԿ-ն է բաժանում ընտրակաշառքները, ապա ոչ միայն խորապես սխալվում եք, այլև չեք պատկերացնում այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում: Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը Թուրքիայում անվանում են «խորքային պետություն», այսինքն` մի ստվերային կառույց, որը զավթել է պետությունը և Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով չի գործում: Այն գործում է իր ներքին օրենքներով, ստվերային լծակներով և քանի որ ձևականորեն պետք է պահվեն Սահմանադրության պահանջները, ստեղծվել է Հանրապետական կուսակցությունը, որը առերևույթ կատարում է իշխող կուսակցության դերը: «Խորքային պետությանն» են ենթարկվում իշխանության բոլոր ճյուղերը, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, տնտեսությունը, բանտերը և այլն: Սա գրում եմ նրա համար, որ չֆիքսվեք ՀՀԿ-ի վրա, որը իրականում որևէ որոշում չի կայացնում և, բնականաբար, ընտրակաշառքներ էլ չի բաժանում ու իրականում ընտրությունների ժամանակ` ոչ խորհրդարանական, ոչ էլ Երևան քաղաքի ավագանու, մրցակից սուբյեկտ չի հանդիսանում: Պայքարել ՀՀԿ-ի դեմ նշանակում է պայքարել հողմաղացի թևերից մեկի ստվերի դեմ: Սա է ողջ խնդիրը. ընտրությունների ժամանակ մենք պայքարում ենք հենց այդ հողմաղացի թևի ստվերի դեմ, ու հենց այդ պատճառով այդ պայքարն անարդյունք է:
Դոն Քիշոտ դ"Երևան
Եթե կարծում եք, որ ՀՀԿ-ն է բաժանում ընտրակաշառքները, ապա ոչ միայն խորապես սխալվում եք, այլև չեք պատկերացնում այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում:
Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը Թուրքիայում անվանում են «խորքային պետություն», այսինքն` մի ստվերային կառույց, որը զավթել է պետությունը և Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով չի գործում:
Այն գործում է իր ներքին օրենքներով, ստվերային լծակներով և քանի որ ձևականորեն պետք է պահվեն Սահմանադրության պահանջները, ստեղծվել է Հանրապետական կուսակցությունը, որը առերևույթ կատարում է իշխող կուսակցության դերը:
«Խորքային պետությանն» են ենթարկվում իշխանության բոլոր ճյուղերը, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, տնտեսությունը, բանտերը և այլն:
Սա գրում եմ նրա համար, որ չֆիքսվեք ՀՀԿ-ի վրա, որը իրականում որևէ որոշում չի կայացնում և, բնականաբար, ընտրակաշառքներ էլ չի բաժանում ու իրականում ընտրությունների ժամանակ` ոչ խորհրդարանական, ոչ էլ Երևան քաղաքի ավագանու, մրցակից սուբյեկտ չի հանդիսանում:
Պայքարել ՀՀԿ-ի դեմ նշանակում է պայքարել հողմաղացի թևերից մեկի ստվերի դեմ:
Սա է ողջ խնդիրը. ընտրությունների ժամանակ մենք պայքարում ենք հենց այդ հողմաղացի թևի ստվերի դեմ, ու հենց այդ պատճառով այդ պայքարն անարդյունք է:
-----------------------------------------------Դոն Քիշոտ դ'Երևան
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից