Աշխարհ

12.05.2017 20:37


Միջադեպ Սև ծովում ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ կործանիչի միջև․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է

Միջադեպ Սև ծովում ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ կործանիչի միջև․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սև ծովի միջազգային օդային տարածքում ամերիկյան P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ ՍՈւ-30 կործանիչի միջև տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը։ razm.info-ն գրում է, որ այս մասին մայիսի 12-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Մայիսի 9-ին ՌԴ օդային տարածքի վերահսկողության օբյեկտները Ռուսաստանի պետական սահմանին մոտեցող օդային օբյեկտ են հայտնաբերել։

Օդային թիրախը որսալու համար օդ է բարձրացվել Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ հերթապահ ուժերի Սու-30 կործանիչը։

Օդային թիրախին անվտանգ հեռավորության վրա մոտենալուց հետո ռուսաստանյան կործանիչի օդաչուն օբյեկտը նույնականացրել է ամերիկյան P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի հետ։

Սու-30 իրականացրել է «ողջույնի» մանևր, ինչից հետո ամերիկյան ինքնաթիռը փոխել է ուղղությունը։ Սու-30 կործանիչը վերադարձել է բազավորման վայր։

Ավելի վաղ ամերիկյան NBC հեռուստաալիքի կայքը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի բանակի Սու-27 կործանիչը մինչև 6-7 մետր հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին։ Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան ինքնաթիռը կատարել է սովորական պարեկային թռիչք։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Պամելա Կունզը կողմերի գործողությունները որակել էր անվտանգ և պրոֆեսիոնալ։

ԱՄՆ և ՌԴ ռազմաօդային ուժերի միջև սա առաջին միջադեպը չէ։ Ավելի վաղ նմանատիպ միջադեպ գրանցվել էր ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչի և ԱՄՆ ՌՕՈւ P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի միջև:

Այս խորագրի վերջին նյութերը