Աշխարհ

12.05.2017 20:20


Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր կայքերը

Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր կայքերը

Ադրբեջանում դատարանի որոշմամբ արգելափակվել են ընդդիմադիր կայքերը։

haqqin.az-ի փոխանցմամբ, Սաբաիլի շրջանային դատարանում ավարտվել է Տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների հայցով դատավարությունը, որով պահանջվում էր արգելափակել «Ազադլըգ» թերթի ու ռադիոյի, «Տուրան» հեռուստաալիքի, «Ազերբաջան սաաթի» հեռուստահաղորդման ու «Մեյդան ՏՎ» մեդիառեսուրսի ինտերնետային կայքերը։

Որոշում է կայացվել արգելափակել այդ կայքերը։ Տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցում ասվում է, որ մարտի 27-ին նախարարությունը նամակ է ստացել գլխավոր դատախազ Զակիր Գարալովի ստորագրությամբ։

Նամակում ասվում էր, որ վերոնշյալ կայքերը տարածում են նյութեր, որոնք երկրի սահմանադրական կարգերի բռնի փոփոխության, կրոնական խմբավորումների օգտին քարոզման ու այլ ապակառուցողական գործողությունների կոչեր են անում։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը