Առաջին անգամ ավարտական երեկոյի թագավոր և թագուհի է ընտրվել միասեռական զույգը (լուսանկարներ)
Գրեթե պատմական իրադարձություն է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասիի Լեոնի ավագ դպրոցում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, ավարտական երեկոյի թագավոր և թագուհի է ընտրվել միասեռական զույգը՝ 17-ամյա Բրի Գրիմսը և 18-ամյա Լինդսի Քրիլը:
«Ելնելով այն փաստից, թե ով ենք մենք՝ չէինք էլ պատկերացնում, որ դա կարող է տեղի ունենալ», - պատմել է Բրին՝ հավելելով, որ ավարտական երեկոն շատ ուրախ է անցել, և Լինդսիի հետ ամբողջ գիշեր պարել են:
Զույգը միասին է արդեն երեք տարի: Աղջիկներից մեկը պատմել է, որ դպրոցում 2001թ.-ից գործում է ԼԳԲՏ միությունը, որն օգնում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երեխաներին հաղթահարել հոգեբանական խնդիրները և պաշտպանել իրենց իրավունքները:
«Կարծում եմ, որ աղջիկների համար սա ավելի հեշտ է, քան տղաների: Եվ դա վերաբերում է թե՛ դպրոցին, թե՛ հասարակությանն առհասարակ», - ասել է Բրին՝ հավելելով, որ թեև դպրոցում նրա կողմնորոշումն ընդունելի է եղել, ծնողները մոտ մեկ տարի չեն ընդունել այդ փաստը:

7or.am