Փոքր տղան, հանդիպելով Քեյթ Միդլթոնին, հուզվել և արտասվել է (լուսանկարներ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի՝ Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, երբ Քեյթը ժամանել է Քլերֆոնթեն հրապարակում անցկացվող Լոնդոնյան պայմանագրի 150-ամյակին նվիրված տոնակատարությանը, այնտեղ գտվող երեխաներից մեկը, դքսուհուն ծաղկեփունջ նվիրելով, չի կարողացել թաքցնել իր հուզմունքը և արտասվել է: Տեսնելով երեխայի հուզմունքը՝ Քեյթը փորձել է հանգստացնել նրան:
Նշվում է, որ Միդլթոնը գտնվում է Լյուքսեմբուրգում «ժպիտների դիվանագիտության» քաղաքականության շրջանակներում, որի նպատակն է մեղմել հարաբերությունները մի շարք երկրների հետ «Բրեքսիթի» վերաբերյալ բանակցությունների ֆոնին:

7or.am