Վատիկանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ մահապատիժը չի հակասում իսլամի կանոններին
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ մահապատիժը որևէ կերպ չի հակասում իսլամի կանոններին:
«Կաթոլիկ լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում թուրք դեսպանն, անդրադառնալով Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ դա ժողովրդի պահանջն է: Փոխանցում է «ermenihaber.am»–ը։
«Մահապատիժը ժողովրդի պահանջն է: Էրդողանը միայն բարձրաձայնում է այդ պահանջը: Մահապատիժն իսլամում տեսականորեն որևէ խնդիր չի հարուցում»,- ասել է Փաչաջըն:
Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայում սահմանադրության փոփոխությունների թեմայով Եվրոպայից հնչող քննադատություններին: Դեսպանը պնդել է, որ արևմտյան մամուլը սխալ է մեկնաբանում սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում:
Անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելի թեմային՝ Փաչաջըն ասել է, որ իր երկրի արդարադատության համակարգն ինքնուրույն է գործում, և այդ պատճառով Յուջելին չի կարող օգնել նույնիսկ Հռոմի պապը:
«Այս գործում չի կարող օգտակար լինել նույնիսկ Հռոմի պապի ներման կոչը»,- ասել է Փաչաջըն: