Հայաստան-Ադրբեջան ռազմագործողությունների հավանականությունը պահպանվում է. ԱՄՆ հետախուզություն
2017 թվականին պահպանվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների [վերսկսման] հավանականությունը: razm.info-ն գրում է, որ այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հետախուզական ծառայությունները:
Ամերիկյան պետական հետախուզական 16 կազմակերպությունները միավորող US Intelligence Community կազմակերպության ղեկավարի զեկույցում նշվել է, որ 2016 թվականի ապրիլին երկու երկրների միջև լարվածությունը և այլ գործոններ ենթադրել են տալիս, որ ռազմական գործողությունների վտանգը պահպանվում է:
Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող տնտեսական խնդիրները գործող իշխանություններին մղելու են իրենց [քաղաքական] հակառակորդներին ճնշելուն՝ իշխանությունը պահելու նպատակով:
Զեկույցում Իրանի, Վրաստանի և Թուրքիայի վերաբերյալ հատվածներին կարող եք ծանոթանալ այստեղ: