Աշխարհ

12.05.2017 14:15


ԱՄՆ-ի հետախուզության պետը 2017-ին Թուրքիայում լարվածության աճ է կանխատեսում

ԱՄՆ-ի հետախուզության պետը 2017-ին Թուրքիայում լարվածության աճ է կանխատեսում

ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Դանիել Քոսթսը հայտարարել է, որ 2017-ին իրավիճակը Թուրքիայում կարող է ավելի մեծ լարվածություն ստանալ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով, նա այդ մասին ասել է ԱՄՆ-ի սենատում իր ելույթի ժամանակ: Ըստ նրա՝ լարվածության աճի հանգամանքը պայմանավորված է լինելու Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներով.

«Թուրքիայում իշխանությունը գնալով ավելացնում է ազատության նկատմամբ ճնշումը, 2017թ. այն կարող է ավելի սաստկանալ»:

Բայց ամերիկացի պաշտոնյան չի նշել, թե ինչ կերպով կդրսևորվի լարվածության ուժեղացումը: Թուրքական աղբյուրը Քոսթսի վերոնշյալ հայտարարությունը որակում է որպես «վտանգավոր կանխատեսություն» Թուրքիայի համար:

Այս խորագրի վերջին նյութերը